Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին ստորագրել է որոշում, համաձայն որի՝ Աբրահամ Կուլաջյանին նշանակվում է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար։
Այս մասին հայտնում է կառավարության կայքը՝ նշելով, որ նշանակումը կատարվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։
Այսպիսով, Աբրահամ Կուլաջյանը կներկայացնի Հայաստանը և կհետևի հայրենիքից հեռացած հայկական համայնքների շահերին՝ աշխատելով օտարերկրյա պետություններում։













