Փաշինյանը հայտարարել է հրապարակային ցուցադրությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կազմակերպելու է հրապարակային ցուցադրություն, որտեղ բոլոր հետաքրքրված քաղաքացիներին կներկայացնի հանրապետության կողմից ձեռքբերված արդյունքները։

«Ես 2-3 ամիս առաջ հայտարարություն արեցի, որ այն քաղաքացիները, որոնք ուզում են տեսնել, թե ինչ ենք ձեռքբերել, կտանեմ, ցույց կտամ։ Արդեն մի քանի խումբ հրավիրել, տարել, ցույց եմ տվել, սակայն մարդկանց թիվն այնքան մեծ է, որ եկանք այն եզրակացության, որ բոլորին պետք է բոլորին ցույց տանք, հրապարակային պետք է ցույց տանք», – նշել է վարչապետը։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ այս ցուցադրությունները կկայանան խաղաղության և հարևանների հետ լարվածության բացակայության պայմաններում։ «Մենք, սակայն, դա անում ենք խաղաղությունը ընդգծելով և խաղաղության համատեքստում։ Խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն», – ավելացրել է նա։