Ռոբերտ Քոչարյանը հարցնում է՝ Ռուսաստանի ներդրումներն Ի՞նչ են եղել Հայաստանում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցնելով, թե արդյո՞ք Ռուսաստանը ներդրումներ է կատարել Հայաստանում, նշել է, որ այդ հարցը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։

«Իմ նախագահության ժամանակ գազի միջին գինը հազար խմ–ի համար եղել է 64-65 դոլար։ Նույն ժամանակ ՌԴ–ն Եվրոպայում գազը վաճառում էր 3-4 անգամ ավելի թանկ գնով։ Սա ներդրո՞ւմ է, թե ոչ։ Հայաստան–Իրան գազամուղի կառուցումը ևս այդ ընկերությունն արեց։ Հրազդանի 5–րդ էներգաբլոկը ևս այդ ընկերությունն արեց։ Ստորգետնյա գազի պահեստավորման ծավալները կրկնապատկել են, սա ներդրո՞ւմ է, թե ոչ»,– ասել է նա։

Այս հարցումը Քոչարյանը արել է՝ անդրադառնալով նախկին պաշտոնյայի հայտարարությանը, որ Ռուսաստանը Հայաստանում ներդրումներ չի արել։

Հարցին՝ իշխանության գալու դեպքում հնարավո՞ր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի, Քոչարյանը պատասխանել է, որ չի կարող խոստանալ դա կատարել, սակայն կարող է ասել, որ դա հնարավոր է։ «Հնարավոր է բանակցել, հնարավոր է ցույց տալ, որ դա փոխշահավետ է»,– ընդգծել է նա։