Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել էր Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել հատուկ iPad, որը թույլ էր տալիս իրական ժամանակում հետևել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։
Ինչպես հայտնել է Financial Times-ի լրագրող Քրիստոֆեր Միլլերը, ԱՄՆ նախագահը չի մասնակցել միջոցառմանը, ինչի պատճառով նվերը չի հանձնվել։
Զելենսկու խոսքով՝ սարքը թույլ է տալիս անմիջապես տեսնել ընթացիկ հարձակումները՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների տեղաշարժը։ «Ես ուզում էի այն նվիրել Թրամփին, որովհետև այդ iPad-ով կարելի է տեսնել՝ ինչ է կատարվում հենց հիմա՝ օդում և ռազմաճակատում»,— նշել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի ուշ Զելենսկին այդ սարքը նվիրել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին։ Ուկրաինայի նախագահը մարտի 17-ին ժամանել է Լոնդոն և Բուքինգհեմյան պալատում հանդիպել թագավորին։














