Ուկրաինայի նախագահը նախատեսել էր Թրամփին նվիրել հատուկ սարք, որը հետևում է ռազմական գործողություններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել էր Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել հատուկ iPad, որը թույլ էր տալիս իրական ժամանակում հետևել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։

Ինչպես հայտնել է Financial Times-ի լրագրող Քրիստոֆեր Միլլերը, ԱՄՆ նախագահը չի մասնակցել միջոցառմանը, ինչի պատճառով նվերը չի հանձնվել։

Զելենսկու խոսքով՝ սարքը թույլ է տալիս անմիջապես տեսնել ընթացիկ հարձակումները՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների տեղաշարժը։ «Ես ուզում էի այն նվիրել Թրամփին, որովհետև այդ iPad-ով կարելի է տեսնել՝ ինչ է կատարվում հենց հիմա՝ օդում և ռազմաճակատում»,— նշել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի ուշ Զելենսկին այդ սարքը նվիրել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին։ Ուկրաինայի նախագահը մարտի 17-ին ժամանել է Լոնդոն և Բուքինգհեմյան պալատում հանդիպել թագավորին։