Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է առանձնազրույց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ։ Այս մասին վարչապետը տեղեկացրել է իր սոցիալական ցանցերի էջում՝ նշելով, որ հանդիպումն ընթանում է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահի հետ։
«Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ», – գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպման օրակարգը և արդյունքները դեռևս հայտնի չեն։














