Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է առանձնազրույց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ։ Այս մասին վարչապետը տեղեկացրել է իր սոցիալական ցանցերի էջում՝ նշելով, որ հանդիպումն ընթանում է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահի հետ։

«Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ», – գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպման օրակարգը և արդյունքները դեռևս հայտնի չեն։