Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել են աշխատանքային իրավունքներն ու ընտրական համակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։ Խորհրդի անդամները մանրամասն քննարկել են մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են երկրի սահմանադրական կառուցվածքին։

Նիստի ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրավունքներին վերաբերող դրույթներին։ Բացի այդ, քննարկվել են նաև Արտակարգ դրության սահմանման և ընտրական իրավունքի իրականացման կառուցակարգերին առնչվող հարցերը։

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարել է, որ կշարունակի իր քննարկումները նշյալ թեմաների շուրջ՝ նպատակ ունենալով մշակել համապարփակ և արդյունավետ լուծումներ։