ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե երկիրը չի կարող ներգրավվել Ռուսաստանի դեմ ուղղված գործողություններում, չի համապատասխանում Հայաստանի կառավարության գործողություններին։
Պատգամավորը «Lenta.ru»-ին տված հարցազրույցում նշել է, որ, թեև նման հայտարարությունները դրական են հնչում, սակայն դրանք պետք է հաստատվեն գործնական քայլերով։ Նրա կարծիքով՝ Հայաստանի կառավարության ներկայիս քայլերը չեն նպաստում վստահության ձևավորմանը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ոչ ոք չի կարող Հայաստանը ներքաշել Ռուսաստանի դեմ գործողությունների տրամաբանության մեջ։
Զատուլինի այս արձագանքը հայտնվեց այն ֆոնի վրա, որ Հայաստանի վարչապետը Գերմանիայում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծել էր երկրի ռազմավարական նպատակը Եվրամիության անդամակցությունն է։ Նա նաև հստակեցրել էր, որ դա չի նշանակում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը։














