ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում կատարվում են փոփոխություններ

ՆԳՆ-ն հայտնում է, որ ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններ է կատարում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով ոստիկանության վերնախավում տեղի ունեցած պաշտոնանկություններին։

Ըստ ՆԳՆ-ի՝ կադրային փոփոխությունների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կհրապարակվի ավելի ուշ։

ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ աշխատանքից ազատվել են մի քանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Դրանց թվում են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը, և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը։