Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց ստորագրել ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ։ Այս մասին հայտնի դարձավ այսօրվա կառավարական նիստի ընթացքում։
Համաձայնագրի ստորագրումը, ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, նպատակ ունի ընդլայնել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության ոլորտը։ Այն կօգնի ստեղծել հիմքեր՝ երկու կողմերի միջև ավելի սերտ համագործակցության համար և առաջ մղելու երկկողմ համագործակցության օրակարգը։
Համաձայնագրի հիմնական նպատակն է հաստատել կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը ռազմատեխնիկական բնագավառում։ Ըստ պայմանագրի՝ կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։
ՀՀ և Լեհաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմքը հանդիսանում է 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված համաձայնագիրը։














