ՀՀ ՆԳՆ-ն Եվրոպոլում կնշանակի կապի սպա՝ բարձրացնելու համագործակցության մակարդակը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) առաջիկա օրերին կնշանակի կապի սպա Եվրոպոլում՝ ԵՄ իրավապահ համագործակցության գործակալությունում։ Այս մասին հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ համատեղ կազմակերպված ասուլիսում։

Նախարարը նշեց, որ այս քայլը նպատակ ունի ապահովել ավելի բարձր մակարդակի համագործակցություն ինստիտուցիոնալ հենքով։

«Առաջիկա օրերին մենք կնշանակենք Եվրոպոլում ՆԳՆ-ի կապի սպա, ինչը մեզ կթույլ կտա երաշխավորել ավելի խորը և կառուցվածքային համագործակցություն»,- ասաց նա։

Այս նշանակումը համարվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև իրավապահ համագործակցության ամրապնդման կարևոր քայլ։