ՀՀ դեսպանությունը ԻԻՀ-ում շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով

Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) շարունակում է իր աշխատանքը ինտենսիվ ռեժիմով։

Այս պահի դրությամբ դեսպանության կողմից աջակցություն է ցուցաբերվել Հայաստան վերադառնալու հարցով դիմած երկու հայրենակցին։ Աջակցության բնույթի և մանրամասների մասին հաղորդմամբ տեղեկացված չէ։