ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում, մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։
Ինչպես հայտնում է ԱԳՆ-ն, նիստի ընթացքում Արարատ Միրզոյանը հանդիպումներ և շփումներ է ունեցել Խաղաղության խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ։
Այս հանդիպումները, ըստ ԱԳՆ-ի, նպատակ ունեն խորհրդի աշխատանքի կառուցվածքային հարցերի քննարկումը և ապագա համագործակցության ուղղությունների սահմանումը։














