ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրապարակել է կարծիք, որում քննադատում է միջազգային որոշ պաշտոնյաների կողմից Հայաստանի ժողովրդավարության մասին արված «անգիր, անդեմ և կեղծ» հայտարարությունները։ Նրա խոսքով՝ այս ցինիկ խոսույթը ջախջախվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներով։
Այս անգամ խոսքը Freedom House-ի «Աշխարհում ազատությունը 2026» զեկույցի մասին է։ Ըստ զեկույցի տվյալների, Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկիր։ Բացի այդ, զեկույցը նշում է, որ Հայաստանի գումարային ցուցանիշը որևէ բարելավում չի արձանագրել։
Արմեն Աշոտյանը նշում է, որ զեկույցի ամբողջական տեքստը դեռ հասանելի չէ, սակայն արդեն հիմա հստակ է, որ այն կախտորոշի երկրում առկա ժողովրդավարական ճգնաժամը։ Նա այս իրավիճակը մեկնաբանում է հայտնի երգի մոտիվներով՝ «Նիկոլին մնում է ասել. սիբեխդ կեր, նոր բռնատեր»։














