Հայաստան-ԱՄՆ գործընկերությունը նոր էջ է բացում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ այսօր Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերության համար նոր սկիզբ է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հպարտորեն հաստատել է մի շարք արտոնագրեր, որոնք նպաստելու են նոր շուկաների և աշխատատեղերի ստեղծմանը՝ ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական կողմերի համար։

Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն և Հայաստանը ավարտել են միջուկային էներգիայի ոլորտում քննարկումները։ Նրա կարծիքով՝ այս համագործակցությունը կբացի հնարավորություններ ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ ապահովելով էներգետիկ կայունություն և անվտանգություն երկու երկրների համար։

«Սա նշանակում է փոքր մոդուլյար ռեակտորներ, այսինքն՝ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան»,- ընդգծել է փոխնախագահը՝ նշելով, որ այս գործընկերությունը կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը։

Ջեյ Դի Վենսը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն ոչ թե ուզում է խաղաղություն կերտել, այլ ցանկանում է, որ այդ խաղաղությունը երկարատև և կայուն լինի։

Այս համատեքստում ԱՄՆ փոխնախագահը տեղեկացրել է նաև այն մասին, որ ԱՄՆ-ն հաստատել է 11 միլիոն դոլարի արժողությամբ հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառքը Հայաստանին։