Հայաստանը զրոյացրել է Ռուսաստանի դերակատարությունը Ղարաբաղի հարցում․ կարծիք Ռոբերտ Քոչարյանի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ընթացքում նշել է, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը բացի իր երկրորդ նախագահի կողմից ստանձնած պարտավորությունից, ունեցել է նաև մեկ այլ, ավելի հիմնարար դեր՝ որպես երաշխավոր, որի ֆունկցիայից առաջինը հրաժարվեց ինքը՝ Հայաստանի Հանրապետությունը։

«Հայաստանը զրոյացրել է Ռուսաստանի դերակատարությունը որպես միջնորդ։ Ռուսաստանը 2 ֆունկցիա ուներ․ մեկը միջնորդ էր այդ հակամարտության մեջ, մյուսը՝ պատերազմը կանգնեցնելուց հետո դարձավ երաշխավոր։ Երբ Հայաստանը այդ ֆորմատից ինքը իրեն դուրս քաշեց, ամբողջ կոնստրուկցիան փլուզվեց»,- ասել է նախագահը։

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի կողմից ռուսական միջնորդության և երաշխավորության դերերից հրաժարվելը հանգեցրել է Ղարաբաղի հարցի լուծման գործընթացի կառուցվածքային փլուզման։