Խոսում է խաղաղության պայմանագրի մասին, որը գոյություն չունի․․․

«Մինչև պատերազմի սկսելն ասում էին՝ ինչ պատերազմ, ինչ բան․․․ Պատերազմի վտանգ չկա․․․ Եթե վերլուծության շնորհքն ունես, կգնայիր Արցախում և կասեիր՝ «Արցախը Հայաստան է և վե՞րջ»․․․ Մի մարդ, որն ընդհանրապես վերլուծական ընդունակություն չունի, չգիտի՝ ինչ չի կարելի անել արտաքին հարաբերություններում, հիմա ասում է, որ, որպես վարչապետ լա՞վ է պատկերացնում։ Զրո պատկերացում»,- այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ընթացքում։

Նրա խոսքով՝ այսօրվա իրավիճակը հիշեցնում է մեկ այլ մանիպուլյացիա։ Քոչարյանը նշեց, որ կա մի թուղթ, որը իրավական ուժ չունի, և այդ թղթի վերաբերյալ «պրռոգնոզներ» անելը՝ անիմաստ է։

Նախագահը նաև անդրադարձավ վարչապետի գործողություններին՝ նշելով, որ նախքան պատերազմը իշխանությունները հերքում էին վտանգի մասին ցանկացած խոսակցություն։ Ըստ նրա՝ եթե մարդը ունենա վերլուծական մտածողություն, նա պետք է հասկանա, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, և այդ հիմնարար փաստը պետք է լինի ցանկացած քաղաքական որոշման հիմքում։

«Մի մարդ, որն ընդհանրապես վերլուծական ընդունակություն չունի, չգիտի՝ ինչ չի կարելի անել արտաքին հարաբերություններում, հիմա ասում է, որ, որպես վարչապետ լա՞վ է պատկերացնում։ Զրո պատկերացում»,- եզրափակեց նա։