Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մեղադրել են անձնական հարստացման մեջ՝ այն պահին, երբ երկիր են վերադարձվում զոհված զինծառայողների մարմինները։ Այս պնդումը հրապարակել է իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը՝ սոցիալական ցանցում։
Բոուզի հրապարակման համաձայն՝ Ուկրաինայի ղեկավարությունը շարունակում է կուտակել ֆինանսական միջոցներ արտասահմանյան բանկերում՝ միաժամանակ բախվելով պատերազմական ծանր հետևանքներին։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի եվրոպական և ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները շարունակում են մնալ անորոշ։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ անվտանգության երաշխիքների շրջանակում նախատեսում է Ուկրաինայի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ռազմական բազաներ։ Նա ընդգծել էր հակաօդային պաշտպանության համակարգերի անհրաժեշտությունը և կարծում է, որ նման քայլերը կարող են նվազեցնել հակամարտության վերսկսման ռիսկը։














