Իգդիրի նահանգապետ Ֆըրաթ Թաշոլարը անձամբ ծանոթացել է Ալիջանի սահմանային անցակետում ընթացող վերակառուցման և արդիականացման աշխատանքներին։
Նահանգապետը նշել է, որ աշխատանքները, ինչպես նախատեսված էր, արագ ընթանում են։ Ըստ նրա՝ գործընթացը նախատեսվում է ավարտել կարճ ժամկետում։
Այս մասին հայտնում է թուրքական իգդիրյան լրատվական միջոցը։














