Ադրբեջանում ցմահ ազատազրկման են դատապարտել նաև Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվական կայքերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։














