Արամ Ա. Վեհափառը դիմել է ԱՄՆ փոխնախագահին՝ Բաքվում գերեվարված հայերի ազատ արձակման և մշակութային կոթողների պահպանման կապակցությամբ

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մի քանի օր առաջ նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսին՝ խնդրելով անձնական միջամտություն ցուցաբերել Բաքվում բանտարկված Արցախի ղեկավարներին և հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում։ Նամակում նաև նշվել է Արցախի հոգեւոր-մշակութային կոթողների անվթար պահպանման անհրաժեշտության մասին։

Վեհափառ Հայրապետը նամակում հիշեցրել է միջազգային օրենքի հստակ պահանջը՝ ռազմագերիների ազատ արձակման և մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ։ Ներկայումս նամակը փոխնախագահի գրասեղանին է։

Հիշեցնենք, որ Ջեյ դի Վենսը յառաջիկայում պլանավորում է այցելել Հայաստան և Ազրպէյճան։