Արարատ Պետրոսյանի ղեկավարած Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին, որը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Նամակում նշվում է, որ խմբակցության անդամները իրազեկում են ԱՄՆ պաշտոնատար անձին Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին՝ նկատելով, որ այցը տեղի է ունենում բարդ ներքին և արտաքին պայմաններում։
«Հայաստանի իշխանություններն ապօրինի կերպով խախտում են եկեղեցու ինքնիշխանությունն ու անկախությունը»,- նշված է նամակում։
«Հայաստանի քաղաքական գործընթացների անկախությունը և աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի կողմից ցանկացած միջամտության բացառումը մեր ընդդիմության առանցքային առաջնահերթություններից մեկն է»,- ընդգծում են խմբակցության ներկայացուցիչները՝ միաժամանակ հստակեցնելով, որ իրենք չեն ակնկալում ԱՄՆ փոխնախագահի միջամտություն Հայաստանի ներքին կյանքին։
Նամակը ավարտվում է Բաքվում ապօրինի պահվող հայաստանցիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության, վերադարձի հարցում ԱՄՆ պաշտոնական անձի «գործուն ներգրավում» պահանջելով։














