Այսօր Հայ ազգային կոնգրեսի 4-րդ (22-րդ) համագումարում կայացել է կուսակցության նախագահի ընտրություն։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Բացի նախագահի ընտրությունից, համագումարի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրվել է նաև 29 անդամից կազմված կուսակցության նոր վարչություն։













