Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 12-ի նիստին հայտնել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նախատեսում է փոփոխություններ, որոնց համաձայն Ազգային Ժողովի գլխադասային հանձնաժողովները կունենան իրավունք և իրավական հնարավորություն մասնակցելու կառավարության կազմավորման գործընթացին։
Նախարարը նշել է, որ ներկայումս նախատեսվում է, որ կառավարությունը պետք է կազմավորվի մեկամսյա ժամկետում։ Այս համատեքստում, Սահմանադրության մեջ նոր ինստիտուտ է ներմուծվում՝ ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտը։ Սա կապահովի այն, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամները կարողանան ուսումնասիրել և եզրակացություն տալ առաջին կազմի ներկայացուցիչների վերաբերյալ։
Սրբուհի Գալյանը պարզաբանել է, որ որ նախարարին կամ պաշտոնակատարին, որի վերաբերյալ հանձնաժողովը պետք է քննի և կարծիք տա, դա կսահմանվի Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքով։ Ըստ նախարարի՝ Սահմանադրությամբ այս հարցում խնդիր լուծելու անհրաժեշտություն չկա։













