Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ անակնկալ այցով եղել է Շենգավիթ վարչական շրջանում։
«Մեր այցելությունների նպատակը տեղում խնդիրները տեսնելը, քաղաքացիներին լսելն ու լուծումներ տալն է»,- նշել է քաղաքապետը՝ նշելով, որ Շենգավիթում կխստացվի շինարարական աշխատանքների որակի վերահսկողությունը։
Ավինյանը նաև ընդգծել է, որ կատարվելու է կոմունալ ծառայությունների աշխատանքների կազմակերպման վերանորոգում՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը։
Վարչական շրջանում ընթանում են բարեկարգման աշխատանքներ։ Այստեղ ձևավորվում են նոր, բարեկարգ բակեր, իսկ երեխաների համար կառուցվում են ժամանակակից ֆուտբոլի դաշտեր և խաղահրապարակներ։
«Այս նորարարությունները լիարժեք կծառայեն իրենց նպատակին միայն այն դեպքում, երբ դրանց նկատմամբ կլինի նաև բնակիչների շարունակական հոգատար վերաբերմունքը»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։













