ՀՀ ֆինանսների նախարարը հանդես է եկել ելույթով ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի նստաշրջանում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի (UNEA) 7-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել «Ինչո՞ւ է շրջակա միջավայրի վատթարացման դեմ պայքարը կարևոր գլոբալ ֆինանսական համակարգի ապագայի համար» թեմայով քննարկմանը։

Իր ելույթի ընթացքում նախարար Հովհաննիսյանը նկատել է, որ կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առկա մարտահրավերները ազդում են ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական ցուցանիշների վրա։ Նա ընդգծել է, որ այս մարտահրավերները կարող են ունենալ ուղղակի հետևանքներ տնտեսության, հարկաբյուջետային քաղաքականության և պետության պարտքի կայունության վրա։

Հանդիպման ավարտին նախարարը հրավիրել է նստաշրջանի մասնակիցներին՝ 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17-րդ համաժողովին։ Նա կարևորել է այս միջոցառման ընթացքում հնարավոր կլինելու համաձայնությունները և դրանց ապագա ներդրումը համաշխարհային բնապահպանական քաղաքականության մեջ։