Բացահայտվել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև Աշխաբադում կայացած հանդիպման քննարկման թեմաները

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Աշխաբադում կայացած հանդիպման ընթացքում, քննարկել են մի շարք կարևոր հարցեր։

Հանդիպման հիմնական թեմաներից մեկը թուրք-ռուսական հարաբերությունների զարգացումն էր։ Բացի այդ, երկու պետությունների ղեկավարները խորհրդակցել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող պատերազմում խաղաղություն հաստատելու ջանքերի շուրջ։ Էրդողանը հատկապես ընդգծել է պատերազմը արդար և կայուն խաղաղությամբ ավարտելուն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը՝ նշելով, որ էներգետիկ օբյեկտներն ու նավահանգիստները ներառող սահմանափակ հրադադարը կարող է դրական ազդեցություն ունենալ։

Հայտնի է, որ Թուրքիան հետևում է խաղաղության գործընթացին և պատրաստ է ընդունել բանակցություններ ցանկացած ձևաչափով։

Քննարկման օրակարգում ընդգրկված էին նաև աշխարհաքաղաքական այլ հրատապ հարցեր։ Պետությունների ղեկավարները մանրամասն քննարկել են Պաղեստինում և Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացը։