Բելառուսի նախագահը բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի թիմի հետ

Բելառուսում մեկնարկել են երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Մինսկում՝ Անկախության պալատում, որը հանդիսանում է Բելառուսի նախագահի պաշտոնական նստավայրը։ Տեղեկությունը տարածել է «Պուլ Պերվոգո» Telegram-ալիքը։

Հաղորդման համաձայն՝ Լուկաշենկոն հանդիպել է Թրամփի թիմի պատվիրակության հետ, որը գլխավորել է ԱՄՆ-ի հատուկ բանագնացը Բելառուսի հարցերով Ջոն Քոուլը։ Հանդիպման ընթացքում Բելառուսի նախագահը հայտարարել է, որ կողմերը պետք է «ինչ-որ բան անեն», և ընդգծել է, որ դա անպայման տեղի կունենա, սակայն որևէ կոնկրետ մանրամաս չի ներկայացրել։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 26-ին, Reuters գործակալությունը հաղորդել էր, որ Վաշինգտոնն ու Մինսկը քննարկում են Բելառուսում պահվող ավելի քան 100 կալանավորի ազատ արձակման հարցը։ Ամերիկյան վարչակազմին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ–Բելառուս ներկայիս շփումները դիտարկվում են որպես ավելի լայն ռազմավարության մաս՝ ուղղված երկու երկրների միջև որոշակի, թեկուզ սահմանափակ, աշխարհաքաղաքական մերձեցմանը։