Համբուրգում լրագրողների հետ զրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Համբուրգի նավահանգիստը ցուցաբերում է ակտիվ հետաքրքրություն Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծի նկատմամբ։
«Համբուրգի ներկայացուցիչները վերահաստատեցին, որ նրանց հետաքրքրությունը այս նախագծի նկատմամբ առավել է ակտիվացել՝ հատկապես տարածաշրջանային նախաձեռնությունների համատեքստում»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ այս հարցը զբաղեցրել է զրույցի օրակարգի առանցքային տեղը։
Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է, որ քննարկվել են այլ կարևոր թեմաներ և հարցեր։













