ԱՄՆ նախագահը հայտնել է Թաիլանդի և Կամբոջայի միջև պատերազմը դադարեցնելու մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիա նահանգում ունեցած ելույթի ժամանակ հայտնել է, որ պատրաստ է «զանգ կատարելու»՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև ընթացող պատերազմը դադարեցնելու համար։

Այս հայտարարությունը նախագահը արել է՝ հիշելով իր կառավարության կողմից 10 ամսվա ընթացքում ավարտված 8 պատերազմների մասին։ Նա նշել է, որ այդ թվին են մտնում Կոսովոյի և Սերբիայի, Պակիստանի և Հնդկաստանի, Իսրայելի և Իրանի, Եգիպտոսի և Եթովպիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակամարտությունները։

«10 ամսվա ընթացքում ես ավարտել եմ 8 պատերազմ, ներառյալ Կոսովոյի և Սերբիայի, Պակիստանի և Հնդկաստանի… Իսրայելի և Իրանի, Եգիպտոսի և Եթովպիայի, դուք այդ մասին չգիտեիք, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմները»,— ասել է Դոնալդ Թրամփը։