Իրանի արտաքին գործերի նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ նախքան նրա Երևան մեկնելը։

Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու համար առկա բոլոր հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը։ Դեսպան Շիրղոլամին ներկայացրել է իր ծրագրերը՝ բարիդրացիական քաղաքականության շրջանակում հարաբերությունները ամրապնդելու վերաբերյալ։

Արաղչին հաջողություն մաղթելով նոր դեսպանին՝ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները որակել է որպես քաղաքակրթական և պատմական։ Նախքան Հայաստանում Իրանի դեսպան նշանակվելը Շիրղոլամին զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի՝ հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալի պաշտոնը։