Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների միջև շփումների հնարավորությունը, այդ թվում՝ ընդլայնված ձևաչափով, քննարկման առարկա է։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես օգտագործում է բոլոր միջազգային հարթակները՝ շփումներ հաստատելու համար։ Ադրբեջանի խորհրդարանի նախագահը, իր հերթին, նույնպես դրական է տրամադրված այդ շփումների տրամաբանության նկատմամբ։
Սիմոնյանը նշեց, որ թեև առայժմ խոսակցություն չի եղել, սակայն ենթադրում է, որ Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության համաժողովի շրջանակներում նրա և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջև նորից կտեղի ունենան շփումներ։
Նա նաև հավելեց, որ կշարունակեն քննարկել այն տրամաբանությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականները կարող են ունենալ ընդլայնված ֆորմատով շփումներ՝ արդեն ոչ միայն միջազգային համատեքստից դուրս, այլև իրենց որոշման հիման վրա։













