ԲՏԱ նախարարը հանդիպում է ունեցել AMD-ի կորպորատիվ փոխնախագահի հետ

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել AMD ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերության կորպորատիվ փոխնախագահ Դեն Գիբոնսի հետ։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով AMD-ի դերը և ընկերության ներկայության կարևորությունը Հայաստանում։

Հարցեր են քննարկվել ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաներին հասանելիության ապահովման հարցում։ Զրույցի առանցքային կետերից մեկը համալսարանական և ակադեմիական գործընկերության զարգացումն էր։ Կողմերը կարևորել են համատեղ կրթական ծրագրերի, հետազոտական նախաձեռնությունների, լաբորատոր հզորությունների աջակցման և մասնագիտական տաղանդների զարգացման հնարավորությունները։

Նախարարը նաև ընդգծել է այն ռազմավարական կարողությունները, որոնք կարևոր են AMD Armenia-ի հետագա զարգացման և առաջատար տեխնոլոգիական լուծումների, այդ թվում՝ արհեստական բանականության և առաջադեմ սարքավորումների ներդրման համար։

Հանդիպման ավարտին կողմերը հստակեցրել են համագործակցության հաջորդ քայլերը՝ ամփոփելով առաջիկա գործողությունների առաջնահերթությունները։