Ազգային ժողովում կկայանա արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ 2025 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նիստը կկայանա նախաձեռնողի սահմանած օրակարգով։ Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից։