Ազգային ժողովի նախագահի տեղակալը կգտնվի արձակուրդում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կգտնվի արձակուրդում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին կայացրած կարգադրությունից։

Հակոբ Արշակյանի արձակուրդը կտևի 10 աշխատանքային օր։ Նա կհանգստանա դեկտեմբերի 8-12-ը ներառյալ և դեկտեմբերի 22-26-ը ներառյալ։