Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում անցկացված «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում, կրկին անդրադարձել է «Արևմտյան Ադրբեջանից» բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի հարցին։

Իր հայտարարության մեջ Ալիևը հստակորեն մեղադրել է Հայաստանին՝ ադրբեջանցիներից զրկված տարածքներում իրենց մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ։ Նա նշել է, որ անհրաժեշտ է միջազգային իրավական մակարդակով գնահատել «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործությունները» և կոչ է արել միջազգային հանրությանը՝ աջակցել այդ գործընթացին։

Ադրբեջանի ղեկավարը կարևորել է 2025 թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ կայացած հայ-ադրբեջանական հանդիպումը, որտեղ ստորագրվել էր համատեղ հռչակագիր և նախաստորագրվել խաղաղության համաձայնագրի նախագծը։ Ալիևը դրանք գնահատել է որպես երկու ժողովուրդների ապագա համակեցության հույս ներշնչող քայլեր։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հավատում է, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչները խաղաղ ճանապարհով կվերադառնան իրենց «պատմական հողեր» և հնարավոր կլինի հաստատել բարիդրացիական հարաբերություններ։