Վարչապետի որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը կգործուղվի Հունաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված որոշման համաձայն՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Հունաստան։

Արմեն Գրիգորյանը, իր խորհրդական Տաթևիկ Պետրոսյանը և օգնական Սևակ Ղահրամանյանը ապրիլի 21-23-ը ներառյալ կմասնակցեն Հունաստանում անցկացվող Դելֆի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը։