Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի շտաբի աշխատանքները կհամակարգի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Այս մասին հայտնի դարձավ այսօր։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ Իշխան Սաղաթելյանը կներկայացնի դաշինքի ընտրական ծրագիրը և կհետևի ընտրական գործընթացի ընթացքին։
Մամուլի հետ աշխատանքների համակարգումը կստանձնի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Նա կապահովի կապը լրագրողների հետ և կներկայացնի դաշինքի ներկայացուցիչների մեկնաբանությունները և տեսակետները։














