«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին հրավիրում են քվեարկելու ընտրական ցուցակի ձևավորման կապակցությամբ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին հրավիրում են մասնակցելու 2026 թվականի Ազգային Ժողովի ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլի քվեարկությանը։

Այս մասին կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ։

Քվեարկությունը կկայանա մարտի 27-ին և 28-ին։

Հարգելի պատվիրակներ, խնդրում եմ ծանոթանալ քվեարկության կարգին։