Իջեւանում քրեական ոստիկանները հերթապահում են ընդդիմադիր շտաբների մոտ՝ հույս ունենալով չճանաչվելու

Իջեւանում Քրեական ոստիկանության աշխատողները քաղաքացիական հագուստով հերթապահում են ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում։ Այս մասին տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանների մեծ մասը Տավուշի մարզի բնակիչներ չեն։ Նրանք հույս ունեին, որ իրենց չեն ճանաչի, սակայն իջեւանցիները հաջողությամբ ճանաչել են նրանց։

Իջեւանցիները վրդովված են այս իրավիճակով և պնդում են, որ Քրեական ոստիկանությունը զբաղված է հանրությանը ահաբեկելու գործով։

Հոդվածի ամբողջական տարբերակը հրապարակվել է «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։