2024 թվականին սահմանազատման արդյունքում Հայաստանին զրկեցին Կիրանցի և Բերքաբերի պաշտպանական դիրքերից

2024 թվականի սահմանազատման գործընթացի արդյունքում Ադրբեջանին միակողմանի կերպով հանձնվեցին Կիրանց գյուղի շուրջ 15 հեկտար տարածքը, ինչպես նաև Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի շարունակ ամրացված պաշտպանական դիրքերը։ Բացի այդ, սահմանազատման արդյունքում Ադրբեջանին անցել են նաև Բերքաբեր գյուղի մոտակա դիրքերը։

Այս փաստը հատկապես ցնցող է դարձել Ոսկեպար-Բաղանիս հատվածում, որտեղ Ադրբեջանին հանձնված նախկին պաշտպանական դիրքի վրա ներկայումս կառուցվել է ադրբեջանական հենակետ։ Ավելի ցնցող է այն, որ միջպետական ավտոճանապարհի երկու կողմերում վերջերս տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշը։ Այս իրադարձությունը հոգեբանական ծանր ազդեցություն է թողնում Հայաստան-Վրաստան ճանապարհով երթեւեկողների վրա։