Հայաստանը մտնում է նախընտրական ոչ պաշտոնական փուլ, որտեղ իշխանությունը հայտարարում է իր հաղթանակի ակնկալիքների մասին՝ միաժամանակ դիմելով ցայտնոտային քայլերի։ Ընդդիմությունը, իր հերթին, ներկայանում է տարբեր թևերով՝ փորձելով մոբիլիզացնել իր շուրջը քաղաքացիներին։
Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը նշում է, որ նույնիսկ իշխանությունն է հասկանում իր ցածր վարկանիշը։ «Միայն դրանով կարելի է բացատրել այն հայտարարությունները, որոնք փաստացի իրենցից ներկայացնում են շանտաժ՝ սեփական ժողովրդին պատերազմի սպառնալով, եթե Նիկոլ Փաշինյանը չպահպանի իշխանությունը։ Եթե իշխանության դիրքերն ավելի ամուր լինեին, դժվար թե իշխանությունը գնար նման քայլի, որը փաստացի ցույց է տալիս՝ ինքնիշխանության, խաղաղության դարաշրջանի մասին իրենց հայտարարություններն իրական հիմքեր չունեն։ Իր հերթին ընդդիմությունը փորձում է կրկնել «Գյումրի 2» սցենարը։ Այս պահին տեսնում ենք, որ չնայած բոլոր բռնաճնշումներին, Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Նիկոլ Փաշինյանին ցույց տրվող բացահայտ աջակցությանը, ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ գրանցելու հաղթանակ հունիսի 7-ի ընտրություններում»,-ասում է Խալաթյանը։
Այս վերլուծությունը կատարվում է այն պայմաններում, երբ Ռուսաստանի դաշնությունից, որը երկար տարիներ եղել է Հայաստանի հիմնական ռազմական և տնտեսական գործընկերը, կարծես թե դիտարկվում է աճող անհամաձայնություն։ Վերջին օրերին շատ քննարկվեց Փաշինյան-Պուտին հանդիպումը, որի ընթացքում, նույնիսկ պրոտոկոլային բաժնում, հնչեցին սուր դիտարկումներ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հարցազրույցը ցույց տվեց, որ փակ դռների հետևում հնչած դիտարկումները ևս ավելի սուր են եղել։
«Դատելով Պուտին-Փաշինյան հանդիպումից, Օվերչուկի հարցազրույցից և վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հայտարարություններից ու գործողություններից՝ կարելի է ասել, որ Մոսկվայի համբերության բաժակը լցվել է։ Մոսկվայում որոշել են կտրուկ արձագանքել բոլոր այն հակառուսական հայտարարություններին և գործողություններին, որոնք վերջին տարիներին իրականացրել են Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Փաստացի վերջինիս առաջարկվել է կողմնորոշվել, թե ինչպես է նա տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Նա դիտարկո՞ւմ է Ռուսաստանին որպես դաշնակից կամ գոնե կարևոր գործընկեր, թե՞ իրականում Ռուսաստանին տեսնում է որպես թշնամի երկիր։ Ընդունելով օրենք ԵՄ անդամ դառնալու մասին՝ Հայաստանի իշխանությունները պետք է շատ լավ հասկանային, որ Ռուսաստանում ԵՄ-ն այլևս չի դիտարկվում որպես միայն տնտեսական և նույնիսկ քաղաքական միավորում։ Տեսնում ենք, որ վերջին տարիներին ԵՄ-ն ակտիվորեն զարգացնում է ռազմական բաղադրիչը և բացահայտ հայտարարում է, որ իր թշնամին Ռուսաստանն է, և նույնիսկ պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմին։ Այս պայմաններում, երբ Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են ԵՄ անդամ դառնալու մասին, Ռուսաստանը փաստացի դա դիտարկում է այսպես. Հայաստանը պատրաստվում է միանալ մի ճամբարի, որը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի։ Նաև չպետք է մոռանալ, որ Հայաստանի իշխանությունների այդքան սիրելի «մոլդովական սցենարը» սպասվող ընտրություններին, ինչի մասին խոսվեց նաև այդ հանդիպման ժամանակ, իրենից ենթադրում է, որ նույն Մոլդովան ընդունել է ԵՄ-ի բոլոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանը բացահայտ դիտարկում է որպես թշնամի, նկատի ունեմ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին և նրա թիմին, նվազագույնի է հասցրել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եթե Հայաստանի իշխանությունները խոսում են ընտրությունների ժամանակ «մոլդովական սցենարի» մասին, որով իբր Ռուսաստանի հետ կապեր ունենալու պատրվակով թույլ չեն տալու ընտրություններին մասնակցել ընդդիմադիր տարբեր ուժերի, ապա պետք է հասկանալ, որ այդ սցենարն իրենից ենթադրում է Ռուսաստանը դիտարկել որպես թշնամի և նվազագույնի հասցնել նաև տնտեսական հարաբերությունները»,-նկատում է Խալաթյանը։
Այս իրավիճակը հատկապես զգացվում է տնտեսական ոլորտում։ Ակնհայտ է, որ Հայաստանի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է և ԵԱՏՄ-ն։ Եթե այս ուղղությունը փակվի հայ արտահանողների համար, դա կունենա ոչ միայն նրանց, այլև ողջ երկրի տնտեսության համար աղետալի հետևանքներ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հստակ ահազանգեր է հնչեցրել՝ նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունները կվատթարանան, և Հ










