Ուկրաինայի նախկին նախագահը բաց նամակ է հղել Հունգարիայի վարչապետին

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն բաց նամակ է հրապարակել՝ ուղղված Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Նամակը տեղադրվել է նախագահի Facebook-ի պաշտոնական էջում։

Յուշչենկոն նշել է, որ ծանոթ է Օրբանի հետ դեռ 1990-ական թվականներից և քննադատում է նրա վերջին քաղաքական դիրքորոշումը։ Նա նամակում գրել է․ «Դու դավաճանում ես ոչ միայն Ուկրաինային, այլև սեփական ժողովրդի հիշողությանը, որը գիտի, թե ինչ է նշանակում խորհրդային տանկերը Բուդապեշտի փողոցներում։ Վիկտոր, կանգ առ և հիշիր, թե ով էիր դու»։

Այս նամակը հրապարակվել է Կիևի և Բուդապեշտի միջև աճող լարվածության ֆոնին, որը կապված է էներգետիկ հարցերի հետ։ Օրբանը նախկինում հայտարարել էր, որ Ուկրաինան խոչընդոտում է հունգարացի մասնագետներին «Դրուժբա» նավթամուղի տեխնիկական ստուգում անցկացնելուն՝ փորձելով թաքցնել դրա աշխատանքի դադարեցման իրական պատճառները։ Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը կարող է Օրբանի հասցեն փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին, որպեսզի նրանք «խոսեն նրա հետ իրենց լեզվով»։