10 մարտի 2026 թվականին Սահմանադրական դատարանն ավարտեց «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի արնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետի, 27-րդ հոդվածի 2.1-ին մասի, 52.1-ին հոդվածի 1-3-րդ մասերի և «Հանրային ծառայություններն ակտիվացնող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով քննությունը և հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու համար։
Այսօր հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը, որի համաձայն՝
Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց․
1. «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետը համապատասխանում է Սահմանադրությանը։
2. «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը։
3. «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը։
4. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Մյուս մասերով գործի վարույթը կարճվել է։
Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում։














