ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես է եկել սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությանը։
«Հաճույքով ենք ընդունում այս առաջնությունը։ Ուրախ ենք արձանագրել, որ Հայաստանը դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդեն սովորական վայր»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ համոզված է, որ այս միջոցառումները նոր խթան կտան ընդհանրապես միջազգային սպորտի զարգացմանը և տվյալ մարզաձևերի զարգացմանը Հայաստանում։
Նա ավարտեց իր ելույթը մասնակիցներին դիպուկ հրաձգություն մաղթելով։














