Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գտնվելով պաշտոնական այցով Լեհաստանում, այսօր այցելել է Վարշավայի կենտրոնում գտնվող Անհայտ զինվորի հուշահամալիր։
Արարողության ընթացքում վարչապետը պատվո պահակախմբի ուղեկցությամբ մոտեցել է հուշահամալիրին և դրել ծաղկեպսակ՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հայրենիքի համար։
Արարողության ընթացքում հնչել են Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության պետական օրհներգերը, ինչպես նաև տեղի է ունեցել զինվորական քայլերթ։
Այս այցը հանդիսանում է երկու երկրների միջև եղած բարեկամական և համագործակցության հարաբերությունների խորհրդանիշ։














