Պաշտոնանկություններ ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում

Հայաստանի ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Իշխանություն» լրատվականը, աշխատանքից ազատվել են միանգամից երեք բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը։

Այս պաշտոնանկությունների պատճառը, ըստ լրատվականի, Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած մի քանի աղմկահարույց սպանություններն են։ Պաշտոնանկությունների մասին հրահանգ տվել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հոդվածի հեղինակները փորձել են ստուգել տեղեկությունը ՆԳՆ-ից, սակայն մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը զանգերին պատասխան չի տվել։