ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային իրավական համագործակցության հարցերը։ Արթուր Պողոսյանը նշել է, որ միջազգային հարցումների ամբողջական կատարման արդյունքում ստացված պատասխանները հաջողությամբ լուծում են համապատասխան քրեական վարույթների ընթացքը։

Դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայտնել է իր պատրաստակամությունը՝ օժանդակելու ՀՀ քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Կողմերը պայմանավորվել են համագործակցության շրջանակում ներգրավել փորձագետների, ինչը կօգնի կիբեռանվտանգության ոլորտում փորձի արդյունավետ փոխանակմանը։