Ստացել եմ և սիրով ընդունել եմ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ փետրվարի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Այս մասին փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել Գազայի հարցով նախագահ Դոնալդ Թրամփի այսպես կոչված «Խաղաղության խորհրդի» առաջնորդների առաջին հանդիպումը։
Հայաստանը միացել է այս խորհրդին, որի կազմում ընդգրկված է ավելի քան 20 երկիր։














